«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» խմբագրությունը մայրաքաղաքի դպրոցներից ահազանգեր է ստանում այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանից հրահանգված է դադարեցնել դասվարներին տրվող հավելավճարները եւ պարգեւավճարները։ Չեն վճարվելու նաեւ տնօրենները, նշում էին ահազանգող մանկավարժները եւ հավելում, որ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, որը քաղաքապետարանի ֆինանսական պատասխանատուն է, հրահանգում է դպրոցների կոլեկտիվներին ձայներ ապահովել ՀՀԿ-ի համար։
Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը երեկ «ՉԻ» լրագրողի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր կողմից ՀՀԿ-ին ընտրելու հրահանգ չի եղել։
Պարգեւավճարների ու հավելավճարների կրճատման մասին մեր հարցին ի պատասխան Նիկոյանն ասաց. «Մայրաքաղաքի 160 դպրոցներից հինգը երեխաների թվի հետ կապված հայտնվել են ֆինանսական վատ վիճակում։ Խոսքը վերաբերում է ընդամենը թվով հինգ դպրոցի, որտեղ հանվել են պարգեւավճարները եւ հավելավճարները: Տվյալ դպրոցները նախահաշիվ են ներկայացրել, որում հիմնավորված է, որ կա գումարի դեֆիցիտ, իսկ դեֆիցիտի պայմաններում ի՞նչ հավելավճարի կամ պարգեւավճարի մասին կարելի է խոսել։ Մենք վարվել ենք օրենքի տառին համապատասխան եւ օրենքով էլ նվազեցրել ենք դիֆիցիտ ունեցող դպրոցների տնօրենների եւ դասվարների պարգեւավճարներն ու հավելավճարները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



























