«Վերջերս WikiLeaks կայքը հրապարակել է փաստաթղթեր, որոնք ենթադրաբար ապացուցում են , որ ԿՀՎ-ն ձգտում է օգտվել «խելացի» կենցաղային տեխնիկայի խոցելիություններից, որպեսզի տեղեկություններ հավաքի դրանց օգտատերերի մասին։ Դա անխուսափելիորեն կուժեղացնի մեր զգուշավոր վերաբերմունքը այն կենցաղային սարքերի հանդեպ, որոնք համացանցի մուտք ունեն»,- գրում է անվտանգության հարցերով ԵՄ հանձնակատար Ջուլիան Քինգը Independent-ում։

Նրա կարծիքով հիմա սկսվում է մարդկության ու տեխնոլոգիաների հարաբերությունների նոր, մռայլ փուլը։

 Կիբերհարձակումները դարձել են տարածված գործիք խաբեբաների ձեռքերում։ Մարդկանց կյանքի վրա ազդեցության աստիճանով ամենավտանգավորը կրիպտովիրուսներն են՝ դրամաշորթ ծրագրեր, որոնք վերծանում են զոհերի տվյալները, գրում է հեղինակը։

«Համացանցային հանցագործությունները հիմա ամենատարածվածն են Մեծ Բրիտանիայում։ «Մութ համացանցը», որը քողարկված է ավանդական որոնման ծրագրերից ու բրաուզերներից , իսկական արեւելյան տոնավաճառ է դարձել հանցագործների համար։ Կազմակերպված հանցագործությունների շարժիչ ուժը օրենքով արգելված ապրանքների ու ծառայությունների ինտերնետային առեւտուրն է դարձել»

«ԻՆտերնետային իրերի» տարածմանը զուգահեռ, ըստ հովածագրի, հաքերական հարձակումներն էլ ավելի էժան ու հեշտ կդառնան։ Իմ «Խելացի» սառնարանի ու հեռուստացույցի անվտանգության կոդերը գործարանում են որոշված։ Դա արդեն իսկ կանխավ խոցելիություն է ստեղծում, եւ այդ իրավիճակը պետք է փոխել», գրում է Քինգը։

«Համագործակցելով ԵՀ բոլոր կառույցների հետ, մենք մտադիր ենք իրականացնել մի ծրագիր, որի նպատակն է նվազեցնել կիբերհարձակումների հանդեպ մեր խոցելիությունը։ Դրա համար պետք է մեծ ներդրումներ անել կիբերանվտանգության ոլորտում ու ամրապնդել այս հարցում միջազգային համագործակցությունը»,- ամփոփում է հոդվածագիրը։