Թուրքիան դեռեւս վերջնական որոշում չի ընդունել իր տարածքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու մասին։ Այս մասին նոյեմբերի 12-ին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

ՀՀՊ ստեղծման խնդիրը նախատեսվում է քննարկել Դաշինքի՝ Լիսաբոնում նոյեմբերի 19-20-ը կայանալիք գագաթաժողովի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Սեուլում կայացած G-20-ի գագաթաժողովի ժամանակ Էրդողանն այս հարցը քննարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։

«ՀՀՊ մասին ամփոփիչ փաստաթուղթը չպետք է կոնկրետ երկրի մասին ցուցում պարունակի»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում թուրքական NTV հեռուստաընկերությունը։ «Տեղակայման դեպքում, համակարգը պետք է ներառի երկրի ողջ տարածքը, այլ ոչ թե` մի մասը»,- ասել է վարչապետը։