ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սիրելի իռլանդական ասացվածքը պարզվում է իրականում նիգերիացի սիրողական- պոետ բանաստեղծության տողերից մեկն է, հայտնում է CNN-ը։
Մարտի 17-ին, սուրբ Պատրիկի օրը, Դոնալդ Թրամփը հանդիպել էր Իռլանդիայի վարչապետ Էնդա Քեննիի հետ։ Թրամփը խոստովանել էր, որ «իռլանդացի ընկերների հետ հանդիպումը» ստիպել է հիշել մի ասացվածք, որը բազմիցս լսել է ու շատ հավանում է։
«ՄԻշտ մոռացիր անհավատարիմ ընկերներից։ Միշտ հիշիր նրանց, ովքեր քեզ հավատարիմ են մնում»,- մեջբերել էր Թրամփը։
Հենց Թրամփի այս խոսքը հայտնվել է լրատվամիջոցներում, համացանցի իռլանդացի օգտատերերը սկսել են գրել, որ երբեք նման ասացվածք չեն լսել։ ԻՍկ առավել հետաքրքրասերները հայտնաբերել են, որ դա նիգերիացի Ալբաշեր Ադամ Ալհասարանի բանաստեղծության տողերն են, որը հրապարակվել էր PoemHunter կայքում։
Ալհասանը, որը բանկում մենեջեր է աշխատում, լրագրողների ասել է, որ 10 տարի առաջ էր գրել այդ բանաստեղծությունը, երբ քոլեջում էր սովորու մ ու երբեք չէր մտածի, որ այն կմեջբերեն «այդքան բարձր մակարդակի» վրա։




























