Հոնդուրասի դատարանը երեք հոնդուրասցու եւ մեկ մեքսիկացու մեղավոր է ճանաչել հանցավոր համաձայնության գալու մեջ՝ երկրի նախագահ Հուան Օռլանդո Էրնանդեսին սպանելու նպատակով:
Ըստ Reuters-ի՝ հաղորդվում է, որ նրանք ծրագրում էին Հոնդուրասի նախագահին սպանել, երբ նրա ուղղաթիռը վայրէջք կատարեր հայրենի Գրասիաս քաղաքում:
«Նրանք նախագահի դեմ հարձակում էին ծրագրում նարկոբիզնեսի դեմ պատերազմի պատճառով, որը նա սկսել է 2014 թվականին պաշտոնը ստանձնելուց ի վեր»,- ասել է անանուն աղբյուրը:
Հոնդուրասի քրեական օրենսգրքի համաձայն՝ նախագահի սպանության փորձի համար մեղադրվոցին մինչեւ 6 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում, իսկ հանցավոր համաձայնության համար՝ մինչեւ 10 տարվա ազատազրկում:




























