Ճապոնիայի պաշտպանության նախարար Տոմոմի Ինադան հայտարարել է, որ զգալի իրադարձություն է համարում երկուշաբթի օրը երկրի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք ռուս-ճապոնական խորհրդակցությունները՝ երկու երկրերի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների մակարդակով՝ «2+2» ձեւաչափով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Անվտանգության հարցերի կարգավորման շուրջ միջոցառումներ սահմանելու համար երկու երկրների միջեւ համագործակցություն է անհրաժեշտ։ Զգալի եմ համարում, որ նման իրադրությունում խորհրդակցություններ են իրականանում՝ «2+2» ձեւաչափով՝ նախարարների մակարդակով՝ վերջին չորս տարվա ընթացքում առաջին անգամ», — ասել է Ինադան երկուշաբթի օրը՝ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ երկկողմանի հանդիպման ժամանակ։




























