2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների 850 զոհերի եւ 1500 վիրավորների հարազատների անունից հայց է ներկայացվել ԱՄՆ դաշնային դատարան: Այս մասին հաղորում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Այս հայցն ապացուցում է, որ ընտանիքները մտադիր չեն հանձնվել, նրանք մտադիր են ապացուցել այդ իրադարձություններին Սաուդյան Արաբիայի մասնակցությունը»,- USA Today-ին հայտնել է փաստաբան Ջիմ Քրեյնդլերը, որի իրավաբանական ընկերությունն արդեն շուրջ 16 տարի աշխատում է զոհվածների եւ տուժածների ընտանիքների հետ:
Հայցում վնասի փոխհատուցման պահանջ կա, սակայն իրավաբաններն ու հայցվորները չեն հրապարակում պահանջած գումարի չափը:




























