«Չորորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ տեղեկություններով՝ օրերս Աջափնյակ համայնքում տեղի ունեցած միջադեպի կողմերից մեկը ՌԵրեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգորի Գրիգորյանն է, որն ԱՄՆ-ում ձերբակալված «Ֆազ» մականունով մեկի եղբայրն է: Մյուսը Ռամիլ Սաֆարովի կողմից գլխատված Գուրգեն Մարգարյանի եղբայրն է:
Վերջիններս սատարում են թիվ 2 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական Արման Սահակյանին՝ Գալուստ Սահակյանի որդուն: Եվ քանի որ նույն ընտրատարածքում պայքարի մեջ է մտել ԲՀԿ-ական, «Ծառուկյան» դաշինքով առաջադրված Վահան Կարապետյանը, նրանք որոշել են մրցակցին խաղից դուրս թողնել կյանքին վտանգ սպառնացող մեթոդներով:
Վահան Կարապետյանը միակը չէ, ում համար Գրիգորի Գրիգորյանն ու Գուրգեն Մարգարյանի եղբայրը խնդիրներ են ստեղծել: Օրեր առաջ վերջիններս ՀՀԿ-ական Տավրոս Գեւորգյանին էին արգելել Աջափնյակ համայնքում շտաբ բացել: Գեւորգյանը դիմել էր քրեական հեղինակություններ Ալիկ եւ Արա Բանդուրյաններին եւ միայն նրանց միջամտությունից հետո էր թեկնածուն շտաբ ունեցել:
Ի դեպ՝ Գրիգորին եւ նրա ընկերը ոչ վաղ անցյալում եղել են Վահան Կարապետյանի թիմակիցները: Գրիգորի Գրիգորյանն ինքն էլ այսօր Երեւանի ավագանու անդամ է՝ ուշադրություն, ԲՀԿ խմբակցությունից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























