ԱԷՄԳ  (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն)  ղեկավար Յուկիա Ամանոն հայտարարել է, որ վերջին տարիներին ԿԺԴՀ-ն արագ տեմպերով մեծացնում է իր միջուկային պոտենցիալը, հաղորդում է Wall Street Journal-ը:

Ամանոյի խոսքով` Հյուսիսային Կորեան դրան հասնում է երկու միջոցով` պլուտնիումի արտադրությամբ եւ ուրանի հարստացմամբ: Այսպես, նա ընդգծել է, որ վերջին ժամանակներում Հյուսիսային Կորան կրկնակի մեծացրել է ուրանի հարստացումը

«Մենք չենք կարող լավատես լինել: Մենք լավատեսության համար պատճառներ չունենք», - ասել է Ամանոն:

ԱԷՄԳ ղեկավարը, սակայն, ենթադրություններ չյ արռլ ԿԺԴՀ-ի զինանոցում ատոմային ռումբերի հնարավոր քանակության մասին: