ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 21-ին, մի շարք օրենքներ է ստորագրել:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած հետեւյալ օրենքները.
- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին,
- «Գործատուների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին,
- Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին,
- «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,
- «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին:



























