Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Vogue պարբերականին պատմել է իր ոճի մասին, հաղորդում է Gazeta-ն:
Ինչպես նշում է պարբերականը` քաղաքական գործիչը ոճաբաններ չունի, իսկ հագուստը նա գնում է Հենլիում գտնվող բուտիկներից: Մեյը կրում է բրիտանացի դիզայներների հագուստներ, բայց անհրաժեշտություն չի զգում իրեն միայն տեղական ապրանքանիշերով սահմանափակելու: Երբ վարչապետն այս կամ այն հագուստով հայտնվում է մեկ անգամից ավել, լրագրողները դա «երկրորդ հումք» են անվանում, եւ վարչապետը դժգոհ է դրանից:
Իսկ կաշվե տաբատների հետ կապված սկանդալը Մեյը լուրջ չի ընդունում: Նրա խոսքով` իր քաղաքական կարիերայի ընթացքում մարդիկ միշտ մեկնաբանել են, թե ինքն ինչ է կրում, եւ դա պետք է ընդունել: Ինչպես նշել է Մեյը` դա չի խանգարում իրեն նորաձեւությունից հաճույք ստանալ:




























