Մոտ տասնյակ մերձավորարեւելյան ու հյուսիսաֆրիկյան ավիաընկերությունների ուղիղ չվերթներով ԱՄՆ մեկնող ուղեւորներին կարգելել իրենց հետ ձեռքի ուղեբեռում նոութբուքեր կամ այլ խոշոր էլեկտրոնային սարքեր վերցնել, հայտնում է «ԱՄերիկայի ձայնը»
Արգելքի մասին հայտնի է դարձել հորդանանյան Royal Jordanian Airlines ավիաընկերության հայտարարությունից ու Սաուդյան Արաբիայի լրատվական գործակալության հաղորդագրությունից։
Արգելքը չի տարածվում բջջային հեռախոսների ու բժշկական սարքերի վրա, բայց տարածվում է նոութբուքերի, պլանշետների, էլկետրոնային խաղերի ու տեսախցիկների վրա։
Սակայն ուղեւորները կկարողանան դրանք գրանցել ու հանձնել որպես ուղեբեռ։




























