Չիլիի նախկին նախագահ Սեբաստյան Պինյերան երեքշաբթի օրը հայտարարել է երկրի նախագահական ընտրություններին նորից մասնակցելու իր որոշման մասին, որոնք տեղի կունենան նոյեմբերին, հաղորդում է T13 հեռուստաալիքը։
«Ես հայտարարում եմ նախագահի պաշտոնում նորից առաջադրվելու իմ որոշման մասին», — երեքշաբթի օրը հայտարարել է Պինյերան։
Մայրաքաղաք Սանտյագոյի այգիներից մեկում իր ելույթի ժամանակ նա նաեւ քննադատել է երկրի գործող նախագահ Միշել Բաչելետին։
«Ես շնորհակալ եմ Աստծուն ու իմ հայրենիքին, եւ ուզում եմ ինձ ամբողջությամբ նվիրել բոլորի համար լավ կյանք ստեղծելուն»,-Twitter-ի իր էջում գրել է Պինյերան։


























