Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ԱՄՆ այցի ժամանակ խոսել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առկա խոչընդոտներից։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նշել է, թե ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ստվերում են Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման ձգձգումն ու ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդական PYD-ին աջակցելու փաստերը։

«Այս խնդիրները լուծվելուց հետո ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները ստվերող հանգամանքներ չեն լինի»,-ասել է Չավուշօղլուն։