Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին այցելել է Շուշի քաղաք եւ տեղում ծանոթացել Մշակույթի կենտրոնի վերակառուցման աշխատանքներին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանն ընդգծել է այս մշակութային օջախը նախատեսված ժամկետներում ավարտին հասցնելու կարեւորությունը եւ աշխատանքների բարձր որակի խստիվ պահպանման հրամայականը: