Եվրախմբի ղելավար Երուն Դեյսելբլումը հրաժարվել է ներողություն խնդրել իր բառերի համար՝ Հարավային Եվրոպայի երկրների հասցեին՝ Եվրամիության անդամների, որոնք դժգոհություն են առաջացրել Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորների շրջանում, հաղորդում է Belga պարբերականը։

«Ինձ՝ սոցիալ-դեմոկրատի համար, համերաշխությունը շատ կարեւոր է։ Բայց այն պահանջողը եւս պարտականություններ ունի։ Ես չեմ կարող իմ ամբողջ գումարը ծախսել օղու եւ կանանց վրա, իսկ հետո նրանց աջակցությունը պահանջել», — ասել է Դեյսելբլումը։

Նա խոսել է Բրյուսելում Եվրախմբի նիստի արդյունքների մասին, որի մասնակիցները մանսավորապես քննարկել են Հունաստանին ֆինանսական օգնության երրորդ ծրագրի շրջանակներում հերթական տրանշի հատկացումը։