Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին այցելել է Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի նոր մասնաշենք, որը գտնվում է կառուցման վերջնափուլում:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը կարեւորել է կենտրոնի տեխնիկական հագեցումը ժամանակակից սարքավորումներով եւ ընդգծել, որ այս ուղղությամբ պետությունն անելու է հնարավորը:


























