ՌԴ-ն կոնկրետ գործերով կդատի, թե Իսրայելն ինչպես է կատարում Սիրիայում երկու երկրների ռազմական փոխգործակցության վերաբերյալ ՌԴ հետ պայմանավորվածությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Դամասակոսի մոտ Սիրիայի բանակի դիրքերին Իսրայելի վերջին ավիահարվածների մասին հարցին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Երբ Իսրայելի վարչապետը նախավերջին անգամ Մոսկվա այցելեց, նրա եւ նախագահ Պուտինի միջեւ հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, թե 2 երկրների՝ Ռուսաստանի եւ Իսրայելի զինվորականները ինչպես են փոխգործակցելու Սիրիայում տեղի ունեցողի հետ կապված»,- ասել է Լավրովը
Նա նշել է, որ «երբ պարոն Նեթանյահուն (Իսրայելի վարչապետը) մի քանի օր առաջ ՌԴ-ում էր, այդ պայմանավորվածությունը հստակ եւ ամբողջությամբ հաստատվել է նրա եւ ՌԴ նախագահի միջեւ»:
«Ելնում ենք այն հանգամանքից, որ կդատենք ոչ թե հայտարարությունների հիման վրա, այլ կոնկրետ գործերով, թե մեր իսրայելցի գործընկերները որքանով են ճշգրիտ կատարում այդ պայմանավորվածությունը»,- հավելել է Լավրովը:


























