«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Լը Պենի եւ էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի միջեւ տարբերությունը Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլում մեկ օրում կրճատվել է տոկոսային 1 կետով, վկայում են OpinionWay ընկերության անցկացրած հարցման տվյալները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հարցման տվյալներով՝ Լը Պենը նախկինի պես ընտրությունների առաջին փուլի ֆավորիտն է, սակայն մեկ օրում նրա օգտին ձայնը տալուն պատրաստ ընտրողների թիվը կրճատվել է մինչեւ 26 տոկոս: Մակրոնի դիրքը նախորդ հարցման համեմատ չի փոխվել՝ նրան աջակցում է ընտրողների 24 տոկոսը: Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին աջակցողների թիվը տոկոսային մեկ կետով մեծացել է: Նրան աջակցում է ընտրողների 19 տոկոսը: