Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենին «մարգինալներ» չէր անվանի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Ես ո՛չ Դոնալդ Թրամփին, ո՛չ Մարին Լը Պենին մարգինալներ չէի անվանի թեկուզ այն պատճառով, որ նրանք լիովին հետեւում են այն սկզբունքներին, որոնք դրված են ամերիկյան եւ ֆրանսիական պետությունների հիմքում»,- ասել է նախարարը՝ ելույթ ունենալով Գլխավոր շտաբի ակադեմիայում:

Նա ընդգծել է, որ «պոպուլիստ» բառը նույնպես այս քաղաքական գործիչներին բնութագրելու համար հարմար չէ՝ նշելով, որ Թրամփին եւ Լը Պենին ավելի շուտ «իրատեսներ կամ հակագլոբալիստներ» կանվաներ: