Ռուսաստանը չի միջամտում այլ պետությունների ներքին գործերին, այդ թվում՝ նախընտրական գործընթացներին: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք չենք միջամտում այլ պետությունների ներքին գործերին, այդ թվում՝ նախընտրական գործընթացներին: Ապշում եմ՝ կարդալով մամուլի հրապարակումները. բացարձակ մտացածին եւ, ամենակարեւորը, ոչ խելացի, որոնք ընտրական գործընթացներին (Ֆրանսիայում եւ Գերմանիայում) ազդելու մասին են»,- Գլխավոր շտաբի ակադեմիայում ունեցած ելույթում ասել է ռուսաստանցի պաշտոնյան: