Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Մյուֆթյուօղլուն հաղորդել է Անկարայում Ռուսաստանի դեսպանատան ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Պանովին ԱԳՆ հրավիրելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Մյուֆթյուօղլուն «լուրջ անհանգստություն» է հայտնել սիրիական տարածքից հրաձգության արդյունքում թուրք զինվորականի մահվան կապակցությամբ:

«Նախօրեին դիպուկահար կրակից զոհվել է մեր զինվորը: Հրաձգությունը եղել է սիրական տարածքից, որտեղ հրադադարի ռեժեմի պահպանման եւ վերհսկողության համար Ռուսաստանն է պատասխանատու»,- հայտարարել է նա: