ՆԱՏՕ-ի 6 երկրների ռազմաօդային ուժերը Բուլղարիայում անցկացնում են «Ռազմատրանսպորտային ավիացիայի մարտավարական պատրաստության կատարելագործման եվրոպական դասընթաց 2017-1» (ЕААТТС 17-1) ուսումնական վարժանքները, որոնք կտեւեն մինչեւ ապրիլի 7-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ վարժանքներին կմասնակցի Բուլղարիայի, Չեխիայի, Բելգիայի, Իտալիայի, Ֆրանսիայի եւ Նիդեռլանդների ՌՕՈւ-ն:
Սպասվում է, որ թռիչքները կսկսվեն երկուշաբթի՝ մարտի 27-ին եւ կավարտվեն ապրիլի 6-ին, որից հետո տեղի կունենա վարժանքների ավարտի հանդիսավոր արարողությունը՝ հավաստագրերի հանձնումով:
Վարժանքների ժամանակ ծրագրվում է կատարել թռիչքներ փոքր եւ ծայրահեղ փոքր բարձրություններով, օդային դեսանտավորում եւ այլ զորավարժություններ:



























