Ապրիլի 3-ից  Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցներում մայրաքաղաքի «Թբիլսերվիսգրուպ» վերահսկիչ ծառայության հատուկ տեսուչներ կհայտնվեն, որոնք լիազորված են տուգանել ֆիզիկական ու իրավական անձանց՝ սխալ վայրում կենցաղային աղբը եւ այլ տեսակի թափոնները նետելու համար, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Ինչպես հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանում՝ «Թբիլսերվիսգրուպ»-ի գլխավոր գրասենյակում նախօրեին որոշ տեսուչների հետ հանդիպում է տեղի ունեցել։

Ապրիլի 3-ից եւ հաջորդ երկու շաբաթվ ընթացքում տեսուչները բնակչությանն անհրաժեշտ տեղեկությամբ կապահովեն փողոցներում՝ քաղաքացիներին կոչ անելով աղբը նետել աղբամաններ։ Բնակիչները կտեղեկացվեն նաեւ քաղաքում մաքրությունը խախտելու վերաբեյալ պատիժների մասին։