Սերբ զինվորականներն առաջին անգամ կմասնակցեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ուժերի զորավարժություններին:

Այս տարվա սեպտեմբերին Ղազախստանում նախանշված «Անխախտելի եղբայրություն 2017» զորավարժություններին Բելգրադը ծրագրում է ուղարկել երկրի զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումների զինծառայողների եւ ոստիկանության ներկայացուցիչների:

Մինչ այս սերբական կողմը վարժանքներին դիտորդի կարգավիճակով էր մասնակցում: