Ոստիկանությունը վարչական պատասխանատվության է ենթարկել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն՝ հանրահավաքների, երթերի, ցույցերի կազմակերպման կարգը խախտելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հիմա նրան տեղափոխել են բաժանմունք, վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելու համար, որը նախատեսված է 20․2 հոդվածով»,․ հայտնել են ոստիկանությունից, բայց չեն ճշգրտել, թե հոդվածի որ մասի մասին է խոսքը։

Մինչ այդ հայտնել էին, որ Նավալնին կարող է տուգանվել

Նավալնուն ոստիկանությունը ձերբակալել է Մոսկվայի կենտրոնում Տրիումֆալ հրապարակում։ Մոսկվայի կենտրոնում անցկացվող ակցիան քաղաքի իշխանությունների հետ համաձայնեցված չի եղել։