Իտալիան կդադարեցնի բաց սահմանների մասին Շենգենյան համաձայնագրի գործունեությունը եւ ժամանակավոր վերահսկողություն կիրականացնի սահմաններին՝ G7-ի գագաթնաժողովի հետ կապված, որը նախանշվում է մայիսի 26-27-ին Թաորմինում (Սիցիլիա կղզի): Այս մասին գրում է Il Messaggero պարբերականը:

Ըստ պարբերականի՝ սահմաններում վերհսկողությունը կկիրառվի մայիսի 10-ից մինչեւ ամսվա վերջ:

«ՆԳՆ-ն հաղորդում է, որ «յոթնյակի» գագաթնաժողովի անցկացման հետ կապված ներքին սահմաններում ժամանակավոր վերահսկողություն կիրականացվի: Շենգենյան գոտու ներսում ազատ տեղաշարժի ռեժիմի սահմանափակումները սահմանված են համաձայնագրի 25-րդ հոդվածով»,-  հաղորդում է պարբերականը՝ վկայակոչելով գերատեսչությանը:

Նշվում է, որ ամենամեծ դժվարությունը կառաջանա երրորդ երկրների քաղաքացիների համար, ովքեր Շենգենյան գոտի կմտնեն անդամ որեւէ երկրի տարածքից եւ հետո կուղեւորվեն Իտալիա: