Հոնկոնգում երկու նոթբուք են գողացել, որոնցում պահվում էր ՉԺՀ այդ հատուկ վարչական շրջանի բոլոր` 3,7 միլիոն գրանցված ընտրողների տվայլները, հաղորդում է South China Morning Post պարբերականը:

Նշվում է, որ նոթբուքերը ենթադրաբար առեւանգվել են ընտրական հանձնաժոովի գրասենյակից: Նոթբուքի կրիչներում եւս տեղեկություն է պահպանվել 1,2 հազար մարդու մասին, ովքեր ներառվել են ընտրողների կոլեգիայում:

Կիրակի օրը Հոնկոնգում տեղի ունեցած վարչակազմի ղեկավարի ընտրություններում հաղթել է 59-ամյա Քերի Լամը: Նա դարձել է առաջին կինը, ով Հոնկոնգի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի: