Հայաստանի ՊՆ-ում, այսօր՝ մարտի 28-ին, քննարկել են մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի տրման դրույթները:

ՊՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայրենիքի պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման ընթացակարգով սահմանված դրույթները, խնդրահարույց հարցերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ճշգրտվել են հանձնաժողովին ներկայացված ցուցակները:

Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել և հաստատել է հայրենիքի մի շարք պաշտպանների մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի շնորհման դիմումները»: