Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը Գերմանիայում հարյուրավոր մարդկանց է հետեւել, որոնց կասկածում են Ֆեթուլլահ Գյուլենի` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր հակառակորդի, շարժմանը հարելու մեջ, հաղորդում է BBC-ն:

Այդ գործողության ծավալների մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավարը անունների մի ցուցակ է ներկայացրել իր գերմանացի գործընկեր Բրունո Կալյուին:

Բացի անուն-ազգանուններից ցուցակում առկա են նաեւ հասցեներ ու հեռախոսահամարներ, ինչպես նաեւ այն մարդկանց լուսանկարները, որոնց հետեւել է թուրքական հետախուզությունը: