Եվրամիությունում Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Թիմ Բարոուն Եվրամիության ղեկավար Դոնալդ Տուսկին նամակ է փոխանցել, որը ստորագրել է վարչապետ Թերեզա Մեյը եւ պարունակում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին պաշտոնական ծանուցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տուսկն իր Twitter-ում լուսանկար է հրապարակել, որում բրիտանացի մշտական ներկայացուցիչն իրեն է փոխանցում նամակ` հետեւյալ մակագրությամբ. «Նամակ 50-րդ հոդվածի (գործընթացի մեկնարկի) մասին»:
Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածում ամրագրված կանոների համաձայն`ԵՄ-ը լքել ցանկացող երկիրը դա պետք է անի պաշտոնական ծանուցումը ուղարկելուց հետո ուղիղ 2 տարի անց: Այսպիսով, Մեծ Բրիտանիան ԵՄ-ը պետք է լքի 2019 թվականի մարտի 29-ին:
ԵՄ-ից դուրս գալու որոշումը բրիտանացիներն ընդունել են 2016 թվականի հունիսի 23-ի հանրաքվեում:




























