Եվրամիությունից դուրս գալուց հետո Բրիտանիան կշարունակի կատարել ՆԱՏՕ-ի առջեւ ստանձնած բոլոր պարտավորությունները, այդ թվում` կապված հավաքական անվտանգության հետ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք կշարունակենք հետեւել մեր բոլոր պարտավորություններին: ՆԱՏՕ-ի շրջանակներում անվտանգության ապահովմանը մասնակցելու մեր վճռականությունը մեծ է, մենք կհետեւենք պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2 տոկոսի մակարդակում պահպանելուն (որը պահանջում է ՆԱՏՕ-ն), …կշարունակենք մասնակցել Լատվիայում եւ Էստոնիայում ՆԱՏՕ-ի գործողություններին: Մենք կշարունակենք հետեւել հավաքական անվտանգության ապահովման մասով մեր բոլոր պարտավորություններին»,- հայտարարել է Մեյը` չորեքշաբթի ելույթ ունենալով խորհրդարանում:




























