Գերմանիան Թուրքիայի Ինջիրլիք ռազմաօդային բազային հնարավոր այլընտրանք է գտել։ «Ռազմական տեսանկյունից պիտանի են Հորդանանի, Քուվեյթի, Կիպրոսի ռազմաբազաները», - ասվում է Գերմանիայի կառավարում՝ ի պատասխան Բունդեստագի ձախակողմյան պատգամավորների հարցման, հաղորդում է Die Welt-ը։
Բունդեսվերի ներկայացուցիչները Հորդանանում ու Քուվեյթում երեքական տարբեր օբյեկտներ են այցելել, ինչպես նաեւ Կիպրոսի Ակրոտիրի եւ Պաֆոս բազաները։ Սակայն նշվում է, որ Գերմանիայի կառավարությունն այդ երկրների հետ բունդեսվերի կողմից՝ բազաների օգտագործման վերաբերյալ բանակցություններ չի սկսել։
Կապված Թուրքիայի եւ Գերմանիայի հարաբերությունների լարման հետ, երբ երբ թուրք քաղաքական գործիչներին արգելվեց Գերմանիայում նախընտրական քարոզարշավ իրականացնել, Բունդեստագի պատգամավորները Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին կոչ արեցին դուրս բերել բունդեսվերի զորամիավորումը Ինջիրլիքի բազայից։




























