ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «որոշ լրատվամիջոցների» մեղադրել է իր վարչակազմի գործողությունները «չարությամբ ու ոչ ճիշտ» լուսաբանելու մեջ, հաղորդում է РИА Новости-ն։

«Եթե միայն մեր մեծն երկրի քաղաքացիները կարողանային տեսնել, թե ինչպես են որոշ լրատվամիջոցներ չարությամբ ու ոչ ճիշտ հաղորդում իմ վարչակազմի մասին»,- Twitter-ում գրել է Թրամփը։

 «Հիշեք, ինչպես ձախողակ New York Times-ը ներողություն խնդրեց հենց ընտրություններից հետո, քանի որ իրադարձությունների նրանց լուսաբանումն այնքան սխալ էր։ Այժմ ավելի վատ է» — հավելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։