Լիբանանի նախագահ Միշել Աունը չի վնասվել հատակին ընկնելով դահլիճի մոտ, որտեղ ընթանում է բարձր մակարդակով արաբական հանդիպումը: Al Arabiya-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել են Լիբանանի պատվիրակության ներկայացուցիչները, որոնք մասնակցում են Հորդանանում ընթացող արաբական գագաթնաժողովին:
Լիբանանի նախագահը պատրաստվելով արաբ առաջնորդների ընդհանուր լուսանկարահանմանը, ըստ երեւույթին, ոտքով կառչել է գորգին եւ փաստորեն բերանքսիվայր ընկել հատակին: Խառնաշփոթը մի քանի վայրկյան է տեւել, Աունին օգնության են հասել կողքին գտնվող հանդիպման մասնակիցները` նրան գորգից բարձրացնելով:
Լիբանանի ներկայացուցիչները հայտնել են, որ միջադեպից հետո նա արդեն ելույթ է ունեցել արաբական երկրների եւ կառավարությունների ղեկավարների նիստում:
Երկայիս 28-րդ արաբական գագաթնաժողովը, որն անցկացվում է Մեռյալ ծովի ափին` Հորդանանի մայրաքաղաք Ամանից 50 կմ հարավ-արեւմուտք, վերջին տարիներին ամենաներկայացուցչականն է` գագաթնաժողովին մասնակցում են 18 արաբ առաջնորդներ:




























