Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը անկեղծացել է ապագայի վերաբերյալ իր հայացքներով։ Ներկայիս նախագահը, ում լիազորությունների ժամկետն ավարտվում է 2017-ի մայիսի սկզբին, խոստացել է չդառնալ այն, ինչ դարձել է նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին, հաղորդում է AFP-ն։
Կուալա Լումպուրում Օլանդը որոշել է անկեղծանալ սեփական ապագայի մասին իր ծրագրերով մի քանի լրագրողների հետ։ «Ես չգիտեմ՝ ինչ պետք է անեմ, բայց գիտեմ, թե ինչ չեմ անի», -ասել է Օլանդը՝ ակնարկելով, որ չի պատսրատվում բիզնեսով զբաղվել՝ ինչպես դա արեց Նիկոլյա Սարկոզին։
Եւս մեկ տարբերություն Սարկոզիից՝ նախագահ Օլանդը հայտարարում է, որ պաշտոնաթող լինելուց հետո չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից՝ չհաստակեցնելով, սակայն, թե ինչպիսի դերում է իրեն տեսնում։ Նա նաեւ ասել է, որ չի պատրաստվում քաղաքապետ կամ խորհրդարանական դառնալ։




























