Լեհաստանը  հրաժարվել է Եվրակորպուսի՝ ԵՄ արագ արձագանքման ուժերի հրամանատարության մեջ շրջանակային պետության կարգավիճակ ստանալու իր մտադրությունից ։ Լեհաստանը նաև աստիճանաբար կկրճատի իր ներդրումն այդ ուժերի զարգացման մեջ, հայտնում է Լեհաստանի ռադիոն։

Նման որոշում է կայացրել Լեհաստանի Պաշտպանության նախարար Անտոնի Մացերևիչը «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներում կայացված որոշումների իրականացման համատեքստում Զինված ուժերի պարտականությունների ավելացման կապակցությամբ»։

Միաժամանակ ՊՆ-ն հերքել է այն հաղորդագրությունը, որ Լեհաստանը դուրս է գալիս Եվրակորպուսից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Լեհաստանը կպահպանի ասոցացված պետության կարգավիճակ ու կմասնակցի Եվրակորպուսի աշխատանքին այն չափով, որը համապատասխանում է տվյալ կարգավիճակին»։