Պատկերացրեք որ Մեքսիկայում եւս հայտնվում է «Ուգո Չավեսի նման առաջնորդ»։  Այս մասին Սենատի Միջազգային հարաբերությունների կոմիտեի լսումների շրջանակներում ասել է սենատոր Մարկո Ռուբիոն, ով գլխավորում է վերոնշյալ կոմիտեն, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։

Սենատորը համեմատություն է անցկացրել Վենեսուելայի նախկին պոպուլիստ առաջնորդի հետ, որպեսզի նկարագրի դրությունը, որը նրա կարծիքով կարող է ծագել, թե ԱՄՆ-ը լավ հարաբերություններ չպահպանի իր հարեւանի հետ։

16 ամսից Մեքսիկայում նախագահական ընտրություններ տեղի կուեննան, եւ Ռուբիոն մտահոգված է, որ ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ հարաբերությունների վատթարացումը կարող է ընտրողներին դրդել քվերակել հօգուտ պոպուլիստ թեկնածուի։

«2018-ին Մեքսիկայում ընտրությունների ժամկետի մոտեցման հետ մեկտեղ պատի դիմաց վճարելու կոչերը հանգեցրել են ազգայնականության աճին, ինչի պատճառով ԱՄՆ-ի նկատմամբ բացասական հայացքներ ունեցող առաջնորդներ կարող են հայտնվել », –կարծում է դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը։

Նյու Մեքսիկո նահանգի նախկին նահանգապետ Բիլլ Ռիչարդսոնը հայտարարել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները գտնվում են «ավերակներում»։  Ըստ նրա՝ դա տեղի է ունեցել սահմանին պատ կառուցելու նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկության, Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան համաձայնագիրը վերանայելու մտադրության եւ ԱՄՆ-ից մեքսիկացի ապօրինի ներգաղթյալների արագ արտաքսման պատճառով։

«Մեքսիկացիներն իրենց վիրավորված են զգում», – ասել է նա։