«Ես արդեն տասը տարի է ֆիլմերով չեմ զբաղվում, սակայն, երբ ինձ առաջարկեցին աշխատել Քեմալ Աթաթուրքի մասին պատմող ֆիլմի վրա, ես առանց որեւէ նախապայմանի ընդունեցի այն, քանի որ կարծում եմ` կարեւոր է այդ դարաշրջանի մասին լավ ֆիլմ նկարահանել»,-նոյեբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց հայտնի սերբ երաժիշտ Գորան Բրեգովիչը` պատասխանելով պատմության մեջ Աթաթուրքի դերակատարության մասին լրագրողի հարցին:
«Թուրքիայի դերը այս տարածքում շատ կարեւոր է եւ հետագայում էլ պակաս կարեւոր չի լինի: Ես Սարաեւոից եմ եւ մենք 500 տարի եղել ենք թուրքերի լծի տակ:
Ես գրեցի երաժշտություն այս ֆիլմի համար, որովհետեւ ուզում էի ցույց տալ կարեւորությունը մեկ մարդու, մեկ երկրի, մեկ կրոնի, որը կարող էր կարեւոր դեր խաղալ այդ ժամանակաշրջանում եւ դա իրականացավ աշխարհի համար»,-նշեց երաժիշտը` հավելելով, որ ինքը շատ է հավանում այդ ֆիլմը:
Նշենք, որ Բրեգովիչը գրել է «Մուստաֆա» ֆիլմի երաժշտությունը: Հավելենք նաեւ որ նա այս պահին գտնվում է Հայաստանում, ուր հանդես կգա իր նոր «Ալկոհոլ» ծրագրով:





























