ՀՀ կենտրոնական բանկը 2017 թ. ապրիլի 01-ը հայտարարում է գործառնական օր:

Հայաստանի ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այդ որոշումը կայացվել է ի ապահովումն ՀՀ ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի, ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան աշխատանքներն իրականացնելու նպատակով։