ԿԺԴՀ-ի՝ ահաբեկչության հովանավոր երկրների ամերիկյան ցուցակ վերադարձը Կորական թերակղզում իրադրությունը չի բարելավում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք կարծում ենք, որ դրանք (պատժամիջոցները) բացարձակ կառուցողական չեն։ Մենք միշտ ընդգծել ենք, որ եւ Կորեական թերակղզու իրադրության համատեքստում, եւ այլ իրադրություններում, արդյունավետ միայն կարող են լինել պատժամիջոցները, որոնք կիրառվում են ՄԱԿ-ի շրջանակներում։ Միայն այդպես հավաքական քայլեր մշակելով՝ ճգնաժամի լուծման, եւ ոչ թե դրա խորացման համար, մենք պատժամիջոցային գործիքներն օգտագործելու հնարավորություն ենք տեսնում», — ասել է դիվանագետը։


























