Փհենյանը Վաշինգտոնին դատապարտել է ֆինանսական պատժամիջոցների խստացման համար։ Այս մասին հայտնել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է«Սինհուան»։
Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը նաեւ առաջ է քաշել Հյուսիսային Կորեայի հետ կապեր ունեցող արտասահմանյան բանկերի ու ձեռնարկությունների դեմ պատժամիջոցների խստացման ծրագիր։
Դիվանագետը շեշտել է, որ ԱՄՆ գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը։ Նրա խոսքով նմանաատիպ գորոծղությունները վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը ձգտում է միջազգային մակարդակի վրա հեղինակազրկել Հյուսիսայի Կորեան, ստեղծել Փհենյանի դեմ պատժամիջոցների խստացման ու նրա վրա ճնշումների միջազգային մթնոլորտ։


























