«Թալիբան» շարժման զինյալներն Աֆղանստանի հյուսիսային Թահար նահանգում ականանետից կրակ են արձակել խաղաղ բնակիչների ուղղությամբ: Այս մասին գրում է Սինհուա գործակալությունը:

Տեղի ոստիկանության տվյալներով՝ 5 խաղաղ բնակիչ է զոհվել, եւս 3 մարդ վիրավոր է: