ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալական ելույթը «անհեթեթություն» է անվանել, գրում է New York Magazine պարբերականը՝ վկայակոչելով արարողությանը ներկա երեք մարդու։

«Դա ինչ-որ տարօրինակ անհեթեթություն էր», — այդպես է գնահատել Բուշը Թրամփի ելույթը, պնդում են աղբյուրները։ Նրանց խոսքով՝ իրենք անձամբ են լսել՝ ինչպես է Բուշն ասել այդ խոսքերը։

Նախկին նախագահի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից։