ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին խորհուրդ է տվել իմունիտետի հասնել Ռուսաստանի հետ Թրամփի ընկերության ենթադրյալ կապերի շրջանակներում քրեական հետապնդումից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Ֆլինի փաստաբանը հաստատել է, որ իր պաշտպանյալը պատրաստ է ՀԴԲ-ին եւ Կոնգրեսին ցուցմունք տալ քրեկան հետապնդումից իմունիտետի դիմաց:

«Մայքլ Ֆլինը պետք է պահանջի իրեն իմունիտետ տրամադրել այն բանի համար, որ վհուկների որսի է ենթարկվում, որը պատմական ծավալներով անցկացնում են լրատվամիջոցները դեմոկրատների հետ»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը:

Ֆլինը հրաժարական է տվել, երբ լրատվամիջոցներում ենթադրություն էր հայտնվել, որ գեներալը ռուս դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ իր շփումների մասին ապատեղակատվություն է տրամադրել փոխնախագահ Մայք Փենսին եւ վարչակազմի մյուս ներկայացուցիչներին: