Լիբիան դիմել է Եվրամիությանը՝ իրեն նավերով ու ռադարներով ապահովելու խնդրանքով՝ Միջերկրական ծովով ապօրինի ներգաղթյալների փոխադրումը կանխելու համար, հաղորդում է Reuters-ը։

Ըստ աղբյուրների՝ ԵՄ-ն  հարցումները կքննարկի երկուշաբթի օրը Լյուքսեբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ, սակայն չի կարողանա կատարել բոլոր հարցումները։ «Մենք պաշտոնական հարցում ենք ստացել, եւ այն այժմ քննարկվում է։ Մեզ պետք է, որ դա կապված լինի սահմանին մեր աշխատանքի հետ՝ արդյունավետ օգտագործում ապահովելու համար»,-ասել է բարձրաստիճան դիվանագետը։

 «Դա գնումների շատ երկար ցուցակ է, որտեղ նավերի ու ռադարների, ինչպես նաեւ այլ սարքավորումների տարբեր տեսակներ կան», - ասել է աղբյուրներից մեկը։