Եվրամիության եւ Մեծ  Բրիտանիայի միջեւ բանակցությունները՝ ԵՄ կազմից երկրի դուրս գալու վերաբերյալ, բարդ եւ երբեմն նույնիսկ առճակատային կլինեն, կարծում է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ Տուսկն այս հայտարարությունն արել է ներկայացնելով ապագա բանակցություններում ԵՄ ընդհանուր ռազմավարության նախագիծը։

Նրա խոսքով՝ Բրյուսելը պատրաստ կլինի քննարկել Լոնդոնի հետ ապագա հարաբերությունները միայն Brexit-ի պայմանների բանակցությունների վերաբերյալ ավարտից հետո։