Նոյեմբերի 10-ին ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Փարոս» հյուրանոցա-ռեստորանային համալիրի ադմինիստրացիան մարմնավաճառներին հյուրանոցային համարներ է տրամադրում:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 20.30-ին, հյուրանոցի համարներից բերման են ենթարկվել 1990 թ. ծնված Ռոզա Ս.-ն, 1969 թ. ծնված Հասմիկ Վ.-ն, 1975 թ. ծնված Վարդուհի Ս.-ն, 1978 թ. ծնված Նաիրա Լ.-ն եւ 1983 թ. ծնված Նատալյա Կ.-ն: Նրանք խոստովանել են, որ մարմնավաճառներ են, եւ յուրաքանչյուր սեռական հարաբերության դիմաց ստացել են 5 հազար դրամ:
Պարզվել է նաեւ, որ նույն հաստատության մատուցողուհի, 1956 թ. ծնված Լիանա Վ.-ն նրանց պարբերաբար սենյակներ է տրամադրել՝ պոռնկությամբ զբաղվելու համար:
Կատարվում է հետաքննություն:





























