Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության աշխատակից, ԱՄՆ-ին ռուս լրտեսներին մատնածը ոչ թե Շչերբակովն է, այլ ամերիկյան «С» բաժնի գնդապետ Պոտեեւը, գրում է Ինտերֆաքսը:

Պոտեեւը Ռուսաստանից մեկնել է 2010թ. հունիսին ռուս գործակալների գաղտնազերծումից մի քանի օր առաջ: Ավելի վաղ ԱՄՆ են մեկնել նրա որդին ու դուստրը:

Կոմերասնտը հայտնել էր, որ ռուս գաղտնի գործակալներին ամերիկյան իշխանությանը հանձնած մարդու ազգանունը Շչերբակով է, իսկ նրա դուստրը վաղուց ապրում էր ԱՄՆ-ում: Հետախույզ Շչերբակովն իսկապես ծառայել է ՌԴ ԱՀԾ-ում եւ դավաճանել է հայրենիքը, սակայն նա Ռուսաստանը լքել է մի քանի տարի առաջ եւ կապ չի ունեցել ամերիկյան բաժնի հետ:

Այժմ Պոտեեւը ամերիկյան կառավարության երաշխիքներով ապրում է ԱՄՆ-ում: