Նեւա գետի մակարդակը, որ նոյեմբերի 16-ի գիշերը հեղեղման պատճառով բարձրացել էր 180 սմ-ով, նվազում է:

Ժամը 4:30-ի սահմաններում ջրի մակարդակը Նեւայում բարձրացել էր 160 սմ-ով, իսկ ժամը 6:00-ի սահմաններում գրանցվել էր առավելագույն բարձրացում: Դրանից հետո ջրի մակարդակը սկսել է իջնել: Հիդրոմետ կենտրոնի աշխատակիցը հայտնել է, որ Նեւայի հունի բարձրացումը կապված է դեպի Ֆինլանդիայի հարավ ուղեւորվող ցիկլոնի հետ:

Նշենք, որ Նեւայի ջրի մակարդակը ամենաշատը բարձրացել է 1824թ., երբ ջրի մակարդակը բարձրացել էր 421 սմ-ով: Այդ մասին իր ստեղծագործություններում գրել է Ալեքսանդր Պուշկինը: